Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Բուդրիս Կեստուտիսին՝ Լիտվայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ։
ՀՀ ԱԳ նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Ջերմ շնորհավորանքներս՝ Լիտվայի նորանշանակ արտաքին գործերի նախարար Բուդրիս Կեստուտիսին։ Ուրախ եմ շարունակել միասին աշխատել Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ, որոնք բարձրացվել են որակապես նոր մակարդակի ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրոպական միության ու Նորդիկ-Բալթիկ 8 երկրների հետ համագործակցության շրջանակներում: Անհամբեր սպասում ենք մեր ներգրավվածություններին»,-իր գրառման մեջ նշել է Արարատ Միրզոյանը:
Ավելի վաղ X-ի մեկ այլ գրառմամբ ՀՀ ԱԳ նախարարը հաջողություն էր մաղթել Լիտվայի նախկին ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսին․ «Հարգելի Գաբրիելիուս Լանդսբերգիս, հարգելի բարեկամ, ժողովրդավարության և ազատության համար պայքարի իսկական ջատագով լինելն ամենահեշտ գործը չի եղել վերջին երեք տարիների ընթացքում։ Դուք շատ բան եք արել, և ես իսկապես գնահատում եմ Ձեր նվիրումն ու աջակցությունն իմ երկրին, և Ձեր դերը Հայաստան-Լիտվա կապերն էլ ավելի ամրապնդելու գործում»,-գրել է Արարատ Միրզոյանը՝ նրան հաջողություններ մաղթելով հետագա գործունեության մեջ։
Նախօրեին Լիտվայի արտաքին գործերի նախկին նախարար Լանդսբերգիսը հայտարարել էր, որ ավարտում է իր պաշտոնավարումը։