Ասադի գտնվելու վայրը դեռևս անհայտ է. ենթադրություններ կան նրան տեղափոխած ինքնաթիռի կործանման մասին

Մեծ է հավանականությունը, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կարող է զոհված լինել ավիավթարի հետևանքով:

Այս մասին Reuters-ին հայտնել են սիրիական աղբյուրները։

Ըստ այդ աղբյուրների, դա կարող էր տեղի ունենալ այն պահին, երբ նրա ինքնաթիռը օդ է բարձրացել Դամասկոսի օդանավակայանից։ Ավելի վաղ նշվում էր, որ ինքնաթիռը հանկարծակի անհետացել է ռադարներից։ Ենթադրվում է, որ այն խոցվել է։

Սիրիայի վարչապետը հայտարարել էր, որ ինքը ոչինչ չգիտի Ասադի գտնվելու վայրի մասին։ Վերջին անգամ նրանք շփվել են դեկտեմբերի 7-ին:

Ավելի վաղ ապստամբները հայտարարել էին երկրի մայրաքաղաք Դամասկոսի գրավման և Ասադի կառավարության տապալման մասին։

Ենթադրվում է, որ երկրի նախագահ Բաշար ալ-Ասադը լքել է քաղաքը։ Reuters-ը՝ վկայակոչելով սիրիական բանակի երկու սպաների, հայտնել է, որ նախագահի ինքնաթիռը գնացել է անհայտ ուղղությամբ:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031