Զելենսկին Շոլցի հետ զրույցից հետո զանգահարել է Մակրոնին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ղեկավար` Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և կրկին բարձրացրել Ուկրաինա` արևմտյան հրահանգիչներ ուղարկելու հարցը։

«Ես արդյունավետ զրույց ունեցա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ», — գրել է Զելենսկին «Telegram» ալիքում:

«Ես ընդգծել եմ Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելու կարևորությունը և զինելու պատրաստակամությունը»- գրել է Զելենսկին:

Զելենսկին նաև ասել է, որ շնորհակալություն է հայտնել Մակրոնին Mirage կործանիչների տեղափոխումն արագացնելու համար և նրա հետ քննարկել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգի հզորացման հնարավորությունները։

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930