Սիրիայի իշխանությունները փակել են Հալեպի օդանավակայանը. Reuters

Սիրիական իշխանությունները փակել են Հալեպի օդանավակայանը և չեղարկել բոլոր թռիչքները, շաբաթ առավոտյան Reuters-ին հայտնել է ռազմական աղբյուրը։

Լայնածավալ հարձակում սկսած սիրիացի հակակառավարական ապստամբները հայտարարել են, որ հասել են հյուսիսային Հալեպ քաղաքի կենտրոն:

Թուրքիայի աջակցությունը վայելող, տարբեր հաշվարկներով հազարավոր զինյալներ՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման առաջնորդությամբ, ընդամենը մի քանի օրվա ընթացքում ավելի քան հինգ տասնյակ բնակավայր են գրավել՝ ընդհանուր առմամբ մոտ 400 քառակուսի կիլոմետր տարածք Հալեպ և Իդլիբ նահանգներում։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930