Skip to main content

Ռուսաստանի պաշտպանության նախարար Բելոուսովը ժամանել է Հյուսիսային Կորեա

Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավար Անդրեյ Բելոուսովը նոյեմբերի 29-ին պաշտոնական այցով ժամանել է Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ռուսաստանի պաշտպանության նախարարի՝ ԿԺԴՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում նախատեսվում են մի շարք երկկողմ հանդիպումներ հանրապետության ռազմական և ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Փհենյանի արվարձանում գտնվող Սունան միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել ռուսական պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը՝ Կորեայի ժողովրդական բանակի պատվո պահակային ընկերության մասնակցությամբ։

Ինքնաթիռի ելքի մոտ Ռուսաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավարին դիմավորել է ԿԺԴՀ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Նո Գվանգ Չոլը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930