Եվրախորհրդարանը պահանջում է Վրաստանում նոր ընտրություններ անցկացնել

Եվրախորհրդարանը կոչ է անում հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում թույլ տրված խախտումների միջազգային անկախ հետաքննություն կազմակերպել։ Այս կոչով բանաձևն ընդունվել է Եվրոպական խորհրդարանի այսօր կայացած լիագումար նիստի ընթացքում։

Ներկայացված նախագծին կողմ են քվեարկել Եվրախորհրդարանի 444, դեմ՝ 72 պատգամավորներ։

Եվրախորհրդարանը նաև կոչ է արել Վրաստանում նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել՝ «միջազգային վերահսկողության ներքո»։

Իշխող «Վրազանք երազանքն» այդ ընտրությունների արդյունքներով ստացել է ձայների շուրջ 54 տոկոսը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031