Նոր ձերբակալություն՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում. քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն

Նոյեմբերի 22-ին Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում կրկին ձերբակալություններ են տեղի ունեցել. լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

«Կենտրոնի թաղապետերանից պաշտոնատար անձ է ձերբակալվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն։

Քրեական վարույթի շրջանակներում մեղադրյալները մի քանիսն են, որոնց մի մասը կալանքի տակ են»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ մինչ այդ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում ձերբակալված 3 պաշտոնյան և մեկ անձը կալանավորվել էին:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930