Դավթաշենում 35-ից ավելի ավտոտնակ ողողվել են կեղտաջրով, «Վեոլիա ջուր»-ը տեղյակ է, բայց հարցը չի լուծվել

Երեկ՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Մոտ 10 ժամից ավելի բնակիչները ահազանգել են Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ալբետ Հովասափյանի աշխատակազմ և «Վեոլիա ջուր» և խնդրել են, որպեսզի լուծվի մի քանի օր շարունակ Դավիթաշեն 1-ին թաղամասի 45 և հարակից շենքերի բակում գործող ֆուբոլի դաշտի և դրա տակ օգտագործվող քաղաքացիների ավտոտնակները ողողած կեղտաջրերի հարցը:

Բնակիչների խոսքով, «Վեոլիա ջուր» ընկերությունից ասել են, որ խնդրին տեղյակ են, ազատ տեխնիկան չունեն, երբ ազատվի, կմոտենան։ Անցել է մի քանի օր և չեն մոտեցել։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031