Դիվանագիտական սկանդալ Թեհրանի և Մոսկվայի միջև

Իրանը բողոք է ներկայացրել Մոսկվային Կազանի համալսարանում իրանցի ուսանողներին «բռնությամբ» ձերբակալելու կապակցությամբ, հայտնում են Իրանի պաշտոնական աղբյուրները։

IRNA պետական լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ռուսաստանում Իրանի դիվանագիտական ներկայացուցչությանը, հաղորդում է, որ նախօրեին երկու իրանցի ուսանող Կազանի դաշնային համալսարանի վիզաների երկարաձգման կենտրոնում ձերբակալվել և դաժան ծեծի են ենթարկվել ռուս իրավապահների կողմից։

Ի պատասխան՝ Իրանը բողոքի նոտա է ներկայացրել Ռուսաստանի ԱԳՆ-ին՝ դատապարտելով «ոստիկանության կողմից իրանցի ուսանողների նկատմամբ բռնի վերաբերմունքը»։ Պաշտոնական Թեհրանը Մոսկվայից «բացատրություններ» է պահանջել կատարվածի առնչությամբ։ Ուսանողներն, ըստ հաղորդումների, երեկ երեկոյան Կազանում Իրանի հյուպատոսության միջամտությունից հետո, ազատ են արձակվել։

Ռուսաստանյան իրավապահները պնդել են, որ ձերբակալված օտարերկրացիները «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» մեղադրանքով են ձերբակալվել։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930