Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը. կան զոհեր

Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 4 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Reuters–ը՝ հղում կատարելով առողջապահության նախարարությունը:

Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը հաղորդել է, որ հարվածների հետևանքով ավերվել է 8–հարկանի շենք, կան զոհեր և վիրավորներ:

Reuters–ի ականատեսներն ասել են, որ պայթյունները ցնցել են մայրաքաղաքը առավոտյան ժամը 04:00-ի սահմաններում: Անվտանգության ոլորտի աղբյուրները հայտնել են, որ առնվազն չորս ռումբ է արձակվել:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930