Պենտագոնը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի արձակման կապակցությամբ

Պենտագոնը անհանգստացած է «Օրեշնիկ» հիպերձայնային հրթիռի արձակմամբ, ԱՄՆ զինվորականները դեռ չեն պատրաստել արձակման գնահատականը:

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։

«Մենք միանշանակ մտահոգված ենք դրա գործարկմամբ, մենք դեռ չունենք ազդեցության գնահատում, բայց դա միանշանակ մտահոգող իրավիճակ է», — ասել է նա:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 21-ին Storm Shadow համակարգերը հարվածներ են հասցրել Կուրսկի և Բրյանսկի շրջանների թիրախներին։

Առաջին անգամ հարված է հասցվել Ուկրաինայի ռազմական օբյեկտին նորագույն Орешник բալիստիկ հրթիռով՝ հիպերձայնային մարտական մասով, ոչ միջուկային տարբերակով։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031