Զախարովան պարզաբանել է ճեպազրույցի ժամանակ ստացած հեռախոսազանգը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պարզաբանել է ճեպազրույցի ժամանակ ստացած հեռախոսազանգը:

Որոշ ԶԼՄ-ներ գրել են, որ Զախարովային ճեպազրույցի ժամանակ զանգահարել են և խնդրել՝ ընդհանրապես չմեկնաբանել ՌԴ-ի կողմից Ուկրաինայի դեմ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի ենթադրյալ կիրառման մասին տեղեկությունը:

«Մինչև ճեպազրույցի սկսվելը հարցեր կային՝ կապված համացանցում հակասական նյութերի հետ, և ես փորձագետներից ճշտել էի՝ արդյոք սա մեզ վերաբերող թեմա է։ Պատասխանը եկավ հենց ճեպազրույցի ժամանակ։ Այնպես որ, այստեղ ինտրիգ չկա», — պարզաբանել է նա:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031