Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ՝ կապված Բաքվում ՄԱԿ-ի COP29 կլիմայական կոնֆերանսի ժամանակ ադրբեջանական իշխանությունների հայտարարությունների հետ Ֆրանսիայի և Նիդեռլանդների անդրծովյան տարածքներում «նեոգաղութատիրության» մասին:

Այս մասին ասվում է գերատեսչության կայքում հրապարակված իրազեկման մեջ:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ֆրանսիայի և Նիդեռլանդների անդրծովյան տարածքները «բախվում են շատ լուրջ խնդիրների», ինչպիսիք են «նեոգաղութատիրությունը և կլիմայի փոփոխությունը»։

Դրանից հետո Ֆրանսիայի շրջակա միջավայրի փոխակերպման և էներգետիկայի նախարար Անյես Պանիե-Ռունաշերը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք COP29-ին։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930