Ուկրաինան կարող է պարտվել, եթե ԱՄՆ-ը կրճատի օգնությունը. Զելենսկի

Եթե ԱՄՆ-ը որոշի կրճատել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը, մեր երկիրը կպարտվի, մեր սեփական արտադրությունը բավարար չէ դիմադրելու համար։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտնում է RBC-Ukraine-ը՝ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցին հղումով։

Զրույցի ընթացքում լրագրողը ճշտող հարցով դիմել է նախագահին՝ բանակցությունների հնարավորության մասին վերջինիս հայտարարությունների վերաբերյալ։ Խոսքը ուկրաինական ռադիոյին Զելենսկու տված հարցազրույցի մասին է, որտեղ նա ասել է հետևյալ խոսքերը.

«Մենք անկախ երկիր ենք և այս պատերազմի ընթացքում և՛ մեր ժողովուրդը, և՛ ես անձամբ ԱՄՆ-ի, Թրամփի կամ Բայդենի և եվրոպացի առաջնորդների հետ բանակցություններում ապացուցեցինք, որ «նստեք և լսեք» հռետորաբանությունը մեզ հետ չի աշխատում»:

Հիշելով այս համատեքստը՝ Fox News-ի լրագրողը Զելենսկիին հարցրել է, թե ինչ կլինի, եթե ԱՄՆ կառավարությունը կրճատի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։ Ինչին ուկրաինական պետության ղեկավարն ասել է, որ այս դեպքում Ուկրաինան, ամենայն հավանականությամբ, կպարտվի։

«Եթե կտրեն օգնությունը, կարծում եմ՝ կպարտվենք, իհարկե, ամեն դեպքում, կմնանք ու կպայքարենք, մենք մեր արտադրությունն ունենք, բայց դա բավարար չէ հաղթելու համար։ Բայց եթե դա տեղի ունենա ամերիկյան ընտրությամբը, մենք կորոշենք, թե ինչ անել»,- ասել է նախագահը։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  

- Այս թեմայով -