Պուտինը միջուկային նոր դոկտրին է ստորագրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատեց միջուկային դոկտրինում փոփոխությունները։

Փոփոխությունների համաձայն՝ Ռուսաստանի նախագահն է կայացնում միջուկային զենք կիրառելու որոշումը, միջուկային զենքին չտիրապետող պետության հարձակումը, որն իրականացվում է միջուկային որևէ պետության աջակցությամբ Մոսկվան դիտարկելու է որպես «համատեղ ագրեսիա»։ Նորացված փաստաթղթով՝ միջուկային սպառազինություն կարող է կիրառվել նաև Բելառուսի դեմ հարձակման ժամանակ, ինչպես նաև ի պատասխան Ռուսաստանի դեմ զանգվածային ոչնչացման զենքի կիրառման։

Նշվում է, որ դոկտրինը «պաշտպանական բնույթ» է կրում։

Սեպտեմբերի վերջին Անվտանգության խորհրդի նիոստում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը փոխում է միջուկային դոկտրինը և որ Կրեմլն այսուհետ իրավասու է միջուկային զենք օգտագործել նույնիսկ Ռուսաստանի դեմ սովորական, ոչ միջուկային զենքով ագրեսիայի ժամանակ:

Պուտինը որպես սպառնալիք նշել էր հավաստի տեղեկատվությունը օդատիեզերական հարձակման միջոցների զանգվածային արձակման և պետական սահմանը հատելու մասին։ Խոսքը Ռուսաստանի նախագահի պարզաբանմամբ, ռազմավարական կամ մարտավարական ինքնաթիռների, թևավոր հրթիռների, անօդաչու սարքերի, հիպերձայնային հրթիռների և այլ ինքնաթիռների մասին է:

Մոսկվան այս մասին վերջին անգամ խոսեց այն ժամանակ, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելում էր Միացյալ Նահանգներ՝ քննարկելու արևմտյան հեռահար զենքով Ռուսաստային հարվածելու հնարավորությունները։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031