Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային օբյեկտներից մեկին․ Axios

Ամերիկյան Axios պարբերականի տեղեկություններով՝ Իսրայելի օդուժը հոկտեմբերի 26-ին իրականացրած հարձակման ընթացքում ոչնչացրել է Թեհրանից 30 կիլոմետր հարավ գտնվող միջուկային հետազոտությունների կենտրոնը։

Փարչին բնակավայրում գտնվող այս կենտրոնին հասցված հարվածների մասին տեղեկությունը հաստատել են պարբերականի՝ ԱՄՆ-ում և Իսրայելում գտնվող աղբյուրները։

«Փարչինի միջուկային կենտրոնը հույժ գաղտնի պայմաններում զբաղված էր միջուկային զենքի ստեղծմամբ։ Դրա գործունեության մասին տեղեկացված էին Իրանի իշխանության ներկայացուցիչներից միայն մի քանիսը», — պնդում է Axios-ը։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031