Դեսպան Մակունցը սենատոր Ուիքերին ներկայացրել է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ներկա իրավիճակը

Դեսպան Մակունցը սենատոր Ուիքերին ներկայացրել է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ներկա իրավիճակը: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

«Ս․թ․ նոյեմբերի 14-ին դեսպան Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի հետ (հանրապետական, Միսիսիպի)։ Զրուցակիցները քննարկել են 2024թ․ հուլիսին Սենատորի գլխավորությամբ ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի պատվիրակության այցը Հայաստան և տարածաշրջանային վերջին զարգացումները։

Մասնավորապես, դեսպան Մակունցը սենատոր Ուիքերին է ներկայացրել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ներկա իրավիճակը։ Երկուստեք ընդգծվել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և համագործակցության խորացման կարևորությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031