Շատ շուտով Ուկրաինայում պատերազմը կավարտվի. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ենթադրել է, որ Ուկրաինայում հակամարտությունը շատ շուտով կավարտվի։ Այս մասին գրում է РБК-ն:

«Մեզ անհրաժեշտ է հարաբերությունների որակական վերակառուցում և՛ Եվրամիության, և՛ ԱՄՆ-ի հետ: Շատ շուտով Ուկրաինայում պատերազմը կավարտվի, և կստեղծվեն բոլոր պայմանները թե՛ ԵՄ-ի, թե՛ ԱՄՆ-ի հետ Վրաստանի հարաբերությունների վերականգնման համար»,- ասել է Կոբախիձեն։

Ավելի վաղ նման կարծիք էր հայտնել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։

«Ուկրաինայում պատերազմը կարճ ժամանակում ավարտելու հավանականությունը շատ մեծ է»,- ասել էր Ֆիցոն։

Մինչդեռ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հոկտեմբերի 9-ին հայտարարել էր, որ մարտադաշտում ստեղծված իրավիճակը «հնարավորություն է ստեղծում» հակամարտությունը մինչև 2025թ. ավարտելու համար:

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930