Անցյալ տարվա հոկտեմբերից Գազայում սպանված լրագրողների թիվը հասել է 188-ի

Գազայում իսրայելական ուժերի կողմից անցյալ տարվա հոկտեմբերից սպանված լրագրողների թիվը հասել է 188-ի։

Գազայում տեղակայված կառավարական տեղեկատվական գրասենյակը (GMO) Telegram-ում հրապարակել է չորս սպանված լրագրողների անունները։

Նրանց թվում են Զահրա Մուհամմադ Աբու Սահիլեն և Ահմադ Մուհամմադ Աբու Սահիլեն, որոնք, ենթադրաբար, քույր ու եղբայր են և սպանվել են շաբաթ օրը Գազա քաղաքի վրա Իսրայելի գրոհի ժամանակ:

Գործակալությունը տեղեկություն է հրապարակել Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով այս տարի սպանված ևս երկու լրագրողի մասին։

Նրանք են թղթակից Մուստաֆա Խադեր Բարը, որը սպանվել է մարտի 31-ին Գազայի հյուսիսարևմուտքում և ֆոտոլրագրողը, որը սպանվել է հոկտեմբերի 6-ին Ալ-Քարամեում:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031