Հայաստանը պետք է հրաժարվի զինվելու քաղաքականությունից. Ալիև

«Հայաստանը պետք է հրաժարվի զինվելու քաղաքականությունից, սրան պետք է վերջ տրվի և նրանք գիտեն, որ իմ ասածները լսել է պետք, նրանք պետք է հրաժարվեն սրանից քանի դեռ ուշ չէ», — 44-օրյա պատերազմում հաղթանակի օրվա ուղերձում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք պատերազմ չենք ուզում, մեր ուզածին հասել ենք․ ապահովել ենք մեր տարածքային ամբողջականությունն ու պետական ինքնիշխանությունը։ Տարածքային ամբողջականությունն ապահովվում է սահմանի ամբողջ երկայնքով, տեղահանվածները վերադառնում են իրենց նախնիների հողեր։ Այժմ մենք ստեղծելու աշխատանքով ենք զբաղվում, սա ամենակարևոր խնդիրն է», — նշել է Ալիևը:

«Մենք հիմա էլ պետք է պատրաստ լինենք ցանկացած սադրանքի»,- հաղթանակի օրվա իր ուղերձում նշել է Ալիևը և ընդգծել՝ «30-ամյա օկուպացիայի պատմությունը անհնար է ջնջել մեր հիշողությունից»։

«Ով կցանկան դարձյալ փորձել մեր ուժը, կրկին կպարտվի։ 44-օրյա հայրենական պատերազմը, հակաահաբեկչական գործողությունը, մեր հաղթանակը ոչ միայն Հայաստանի պարտությունն է, այլև նրա հետևում կանգնածների դառը և նվաստացուցիչ պարտությունը«, — հավելել է Ալիևը։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031