Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական վերջին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
«Շնորհավորում եմ իմ ընկեր Դոնալդ Թրամփին, ով ծանր պայքարից հետո հաղթեց Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում և վերընտրվեց նախագահ»,- ասվում է թուրք առաջնորդի սոցցանցերի գրառման մեջ։
Պետության ղեկավարը հույս է հայտնել, որ «այս նոր դարաշրջանում, որը սկսվում է ամերիկյան ժողովրդի կամքով», կամրապնդվեն թուրք-ամերիկյան հարաբերությունները, և «տարածաշրջանային և գլոբալ ճգնաժամերն ու պատերազմները, առաջին հերթին պաղեստինյան խնդիրը և ռուս-ուկրաինական պատերազմին վերջ կտրվի»:
Թուրքիայի նախագահը նաև հույս է հայտնել, որ «ընտրությունների արդյունքները օգուտ կբերեն Միացյալ Նահանգների բարեկամ և դաշնակից ժողովրդին և ողջ մարդկությանը»։