ԵՄ առաջնորդները շնորհավորել են Սանդուին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը շնորհավորել է Մոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում տարած հաղթանակի կապակցությամբ, գրում է dw.com-ը։

«Հազվագյուտ ուժ է պահանջվում հաղթահարելու այն դժվարությունները, որոնց հետ բախվել եք այս ընտրություններում: Ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ աշխատել շարունակելուն՝ հանուն Մոլդովայի և նրա ժողովրդի եվրոպական ապագայի», — գրել է ԵՀ-ի ղեկավարը X սոցիալական ցանցում:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես շնորհավորել է Սանդուին վերընտրվելու կապակցությամբ՝ ասելով, որ ժողովրդավարությունը «գերակայել է բոլոր միջամտություններին և մանևրներին»։

Ռումինիայի վարչապետ Մարսել Չիոլակուն նշել է, որ եվրոպամետ նախագահի հաղթանակը «Մոլդովայի ժողովրդի կամքի վառ ապացույցն է՝ պաշտպանելու ժողովրդավարությունը և ապահովելու իրենց ուղին դեպի ԵՄ»։

Լեհաստանի կառավարության ղեկավար Դոնալդ Տուսկը նույնպես մեկնաբանել է Մոլդովայի ընտրությունների արդյունքները։ Ըստ Տուսկի, ներկայիս նախագահը կարողացել է հաղթել «Մոսկվայի ֆավորիտին»՝ չնայած Ռուսաստանի «նախագահական ընտրություններին ագրեսիվ և լայնածավալ միջամտությանը»։ Լեհաստանի վարչապետը հույս է հայտնել, որ այդ միտումը կշարունակվի այլ երկրներում «առաջիկա օրերին և ամիսներին»։

Մոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուն հայտարարել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակի մասին: Նա հավաքել է ձայների 55.22%-ը, նրա մրցակից Ալեքսանդր Ստոյանոգլոն՝ 44.78%-ը: Երկրի ղեկավարն ընտրվել է 4 տարի ժամկետով:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30