Իսպանիայի իշխանությունները հեղեղումներից տուժած Վալենսիա կուղարկեն ևս 10 հազար զինվոր և ոստիկան

Իսպանիան եւս 5 000 զինվոր եւ 5 000 ոստիկան կուղարկի Վալենսիա արեւելյան շրջան մահասփյուռ հեղեղումներից հետո, որոնք այս շաբաթ խլել են ավելի քան 200 մարդու կյանք, շաբաթ տեղեկացրել է երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը, հայտնել է Associated Press-ը։

Ներկա պահին հայտնաբերվել է 205 դի, 202-ը՝ Վալենսիայում, երկուսը՝ հարեւան Կաստիլիա-Լա-Մանչում եւ մեկը՝ Անդալուսիայում (երկրի հարավ), Իսպանիայի պատմության մեջ ամենամահասփյուռ տարերային աղետի հետեւանքով։

Շաբաթ օրը, ահավոր հեղեղումից չորս օր անց, որն իր ճանապարհին սրբել-տարել է ամեն բան Իսպանիայի արեւելքում, փրկարարները դեռ դիեր են որոնում մեքենաներում եւ շենքերում։

Անհայտ է նաեւ անհետ կորած մարդկանց թիվը։

Հազարավոր կամավորներ օգնում են մաքրել խիտ ցեխը, որը ծածկել է փողոցները, տները եւ ձեռնարկություններն առավել տուժած քաղաքներում։

Ներկայում վթարային աշխատանքներին մասնակցում է մոտ 2 000 զինվոր, ինչպես նաեւ Քաղաքացիական գվարդիայի մոտ 2 500 ժանդարմ, որոնք իրականացրել են 4 500 փրկարար գործողություններ հեղեղումների ժամանակ, եւ ազգային ոստիկանության1 800 աշխատակից։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031