ՀՀ գործող իշխանությունը մրցակցության մեջ է Ադրբեջանի հետ, թե ով է ավելի հավատարիմ Թուրքիային. Աբրահամյան

Հայաստանի գործող իշխանությունը խիստ մրցակցության մեջ է Ադրբեջանի հետ այն առումով, թե ով է ավելի հավատարիմ Թուրքիային` հայ-ադրբեջանական կոնֆլիկտում ներքաշելու և հիմնական դեր ստանձնելու առումով:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Կառավարությունը որպես տարվա հաջողություն կամ բյուջետային տարվա արդյունք կարող է ներկայացնել իր աննախադեպ ջանքերը` Թուրքիային խորը և համապարփակ ձևով ռեգիոնալ պրոցեսներում ընդգրկելու և առաջին ջութակի դեր վերապահելու համար:

Սա միակ գործոնն է, որի դեպքում գործող կառավարիչը գերազանցել է Իլհամ Ալիևին և Թուրքիային սիրաշահելու գործում առաջ անցել հնարավոր բոլոր մրցակիցներին:

Ժամանակին, երբ Սերժ Սարգսյանը «ֆուտբոլային դիվանագիտության» գործընթացը նախաձեռնեց, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առումով տեսակետները տարբեր էր, սակայն նույնիսկ այս պրոցեսի հիմնական քննադատներն էին արձանագրում, որ Հայաստանի նուրբ ու ճկուն քաղաքականության արդյունքում, պաշտոնական Անկարայի ջանքերը` հայ-ադրբեջանական հարաբերություններում մխրճվելու առումով, տապալվեց»,- գրել է նա:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930