Գազայի հատվածում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 88 մարդ, այդ թվում՝ տասնյակ կանայք և երեխաներ, հայտնում են տեղի պաշտոնական աղբյուրները։
Իսրայելը վերջին շաբաթներին սաստկացրել է ավիահարվածները Գազայի հատվածում՝ ընդլայնելով նաև ցամաքային գործողությունը պաղեստինյան անկլավում՝ պնդելով, որ թիրախը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս» խմբավորման գրոհայիններն են։
Ինտենսիվ հարվածների ֆոնին՝ միջազգային կառույցներն ահազանգում են Գազայի հյուսիսում գտնվող հարյուր հազարավոր պաղեստինցիների հումանիտար պայմանների վատթարացման մասին:
Պաղեստինցիները Գազայի հատվածում բնակելի շենքերին Իսրայելի օդուժի հասցրած հարվածների վայրում