Ռուսական անօդաչու սարքերը հարվածել են Կիևին, կան վիրավորներ. (տեսանյութ)

Չորեքշաբթի գիշերը Ռուսաստանը անօդաչու սարքերով հարձակվել է Ուկրաինայի մայրաքաղաքի վրա։ Մայրաքաղաքի Սոլոմենսկի թաղամասում տուժել են բնակելի և վարչական շենքեր, ինչպես նաև մանկապարտեզ։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ տուժել է ինը մարդ, այդ թվում՝ 11-ամյա աղջիկ։ Գրում է BILD տելեգրամյան ալիքը։

Փրկարարները տեսանյութ են հրապարակել, թե ինչպես են առաջին օգնություն ցուցաբերում կատվին. Բնակարանը, որտեղ նա ապրում էր, գրեթե ամբողջությամբ այրվել է։ Կենդանուն փրկել են ու հանձնել տերերին։

Լուսանկարը և տեսանյութը՝ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայություն, KGVA

Տեսանյութը՝ tvnews.am- ի տելեգրամյան ալիքում։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031