Սաակաշվիլիի կուսակցությունը չի ընդունում ընտրությունների արդյունքները

«Միասնություն-Ազգային շարժում» կուսակցությունը, որը հիմնված է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից, չի ճանաչում Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է կուսակցության ղեկավար Թինաթին Բոկուչավան։

«Միասնություն-Ազգային շարժման» անունից մենք հայտարարում ենք, որ չենք ընդունում ընտրությունների արդյունքները, մենք չենք պատրաստվում ճանաչել այս գողացված ընտրությունների արդյունքները։

Ընդդիմադիր՝ «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդ Նիկա Գվարամիան իր ճեպազրույցում ասել է, որ իր կուսակցությունը չի ճանաչում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները, ըստ որոնց՝ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստանը» մեծամասնություն է ստանում խորհրդարանում։ «Ընտրությունները գողացվել են, սա սահմանադրական հեղաշրջում է»- հայտարարել է Գվարամիան։

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930