Կազանում մեկնարկել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի նեղ կազմով նիստը. նախագահում է Պուտինը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ Կազանում մեկնարկել է ԲՐԻԿՍ-ի ղեկավարների նեղ կազմով նիստը, որի շրջանակում մասնակիցները կքննարկեն առանցքային հարցեր:

ՌԴ նախագահի բացման խոսքից հետո հանդիպումը կշարունակվի փակ դռների հետևում։ Եռօրյա գագաթնաժողովի հիմնական իրադարձություններն են նեղ և ընդլայնված կազմով հանդիպումները, ավարտին կընդունվի Կազանի հռչակագիրը։

ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար Կազան է մեկնելու նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ԲՐԻԿՍ ասոցիացիան ստեղծվել է 2006 թվականին Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի կողմից, իսկ Հարավային Աֆրիկան միացել է 2011 թվականին:

2024 թվականի հունվարից Եգիպտոսը, Իրանը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան և Եթովպիան դարձել են խմբի լիիրավ անդամ։

Կազանի գագաթնաժողովը դարձել է Ռուսաստանում համաշխարհային առաջնորդների ամենամեծ հանդիպումներից մեկը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930