Կազանում այսօր մեկնարկում է BRICS-ի գագաթնաժողովը, կմասնակցի նաև Նիկոլ Փաշինյանը

Կազանում այսօր մեկնարկում է BRICS-ի 16-րդ գագաթնաժողովը։

Պաշտոնական Երևանը հայտարարել է, որ գագաթնաժողովին մասնակցելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով։

Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենան շփվելու BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում։

Ըստ ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության՝ գագթնաժողովի ընթացքում կքննարկվեն մոլորակի ամենասուր ճգնաժամերը, գլոբալ և տարածաշրջանային օրակարգի արդի հարցեր, խնդիրներ քաղաքականության և անվտանգության, տնտեսության և ֆինանսների, մշակութային և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև նոր պետությունների ընդգրկումը BRICS-ի աշխատանքներում։

Չինաստանի և Ռուսաստանի գլխավորած՝ հինգ երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավային Աֆրիկա) խումբն ընդլայնվելու գործընթաց է սկսել։

Սեպտեմբերին Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը մտադիր չէ ինտեգրվել BRICS-ին։

Ակնկալվում է, որ ընդհանուր առմամբ այս գագաթնաժողովին կմասնակցի 36 երկիր և 6 միջազգային կազմակերպություն, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

«Կազմակերպությունն ունի կայուն և հուսալի հեռանկարներ», — գագաթնաժողովից առաջ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ շեշտելով․ — «Մենք իսկապես ունենք ընդհանուր արժեքներ, պատկերացում, թե ինչպես կառուցել հարաբերություններ միմյանց հետ»։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է, որ Պուտինի օրակարգը խիտ է, շուրջ 15 երկկողմ հանդիպում է նախատեսված։

Միջոցառումները կմեկնարկեն այսօր երեկոյան Կազանի քաղաքապետարանում՝ ընկերական ընթրիքով:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930