Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցել COP29-ին

Հայկական կողմին հրավեր է ուղարկվել մասնակցելու COP29-ին։ Այս մասին ԱՊԱ-ին տված հարցազրույցում ասել է էներգետիկայի փոխնախարար, Ադրբեջանի գծով COP29-ի գլխավոր գործադիր տնօրեն Էլնուր Սոլթանովը։

«Հրավերն ուղարկվել է հայկական կողմին, մենք պատրաստ ենք հյուրեր ընդունել բոլոր մակարդակներում»,- ընդգծել է Սոլթանովը։

Գլխավոր տնօրենը նաև մեկնաբանել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանի կարծիքը, որ «Հայաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը մինչև COP29-ը, որը տեղի կունենա նոյեմբերին Բաքվում»։

Էլնուր Սոլթանովը նշել է, որ ոչ մի երկիր չպետք է օգտագործի COP29-ը իր շահերի համար. «Ադրբեջանում COP29-ն ընդունելու որոշումը կայացվել է Ադրբեջանի և Հայաստանի փոխադարձ աջակցությամբ։ Ցանկալի է, որ այդ տեմպը արագանա, և մեր երկրների միջև կայուն խաղաղություն կնքվի։ Բայց դա պետք է տեղի ունենա երկու երկրների կամքով, փոխադարձ համաձայնությամբ, փոխզիջումով»,- ասել է նա։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930