Բարձր ենք գնահատում Ճապոնիայի օժանդակությունը՝ ուղղված Հայաստանի զարգացմանը. վարչապետը ուղերձ է հղել Շիգերու Իշիբային

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շիգերու Իշիբային Ճապոնիայի վարչապետ ընտրվելու առիթով:

Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ճապոնիայի վարչապետ ընտրվելու կապակցությամբ և ամենայն հաջողություն եմ մաղթում Ձեզ՝ այդ պատասխանատու պաշտոնում:

Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ բարեկամական հարաբերությունները՝ հիմնված ժողովրդավարական արժեքների և փոխադարձ վստահության վրա: Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը երկկողմ փոխշահավետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ընդլայնելու հարցում և սիրով հրավիրում Ձեզ այցելել Հայաստան՝ երկկողմ հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու նպատակով:

Բարձր ենք գնահատում Ճապոնիայի զգալի օժանդակությունը՝ ուղղված Հայաստանի բազմակողմանի զարգացմանը, և հուսով ենք առաջիկայում համագործակցության նոր ծրագրեր հաստատել՝ ի շահ և ի բարօրություն մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031