Նախարարությունը մանրամասներ է հայտնել Երևան-Սևան ավտոճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակի մասին

Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է 8 անձ, նրանցից մեկի կյանքը փրկել չի հաջողվել: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, 7 տուժածից մեկն անչափահաս է: Բժիշկները տուժածների առողջական վիճակն այս պահին գնահատում են ծանր:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ավելի վաղ տարածած հաղորդագրության համաձայն՝ Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին Իջևան-Դիլիջան-Երևան երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Թ.) հոկտեմբերի 9-ին ժամը 14:55-ի սահմանում վթարի է ենթարկվել: Ըստ աղբյուրի՝ «GAZel»-ի կողաշրջման հետևանքով, նախնական տվյալներով, եղել է 7 տուժած և 2 զոհ: Բժշկական կենտրոններ տեղափոխված տուժածներից հինգի առողջական վիճակը գնահատվել է ծանր, մյուս երկուսինը (Մ․ Ա․, ծնված 1965 թ․ և Ս․ Մ․, ծնված 2009թ․)՝ կայուն ծանր։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930