«Իրանի հրթիռային հարվածը դաս էր Իսրայելի համար», — այսօր Դամասկոսում, իսլամական հանրապետության ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։
«Իրանի հուժկու հարվածը վկայում է, որ դիմադրության ուժերը կարող են զսպել Իսրայելի գործողությունները», — նշել է Ասադը։
Սիրիայի նախագահի խոսքով՝ «դիմադրությունը օկուպացիային, ագրեսիային և զանգվածային սպանություններին յուրաքանչյու ժողովրդի իրավունքն է»։
«Իրանն այս հարվածով պատասխանեց Իսրայելի բազմաթիվ հարձակումներին և միջազգային իրավունքի նորմերի բազմաթիվ խախտումներին, որ թույլ է տվել այդ երկիրը», — ասել է Բաշար Ասադը:
Հոկտեմբերի 1-ի զանգվածային հրթիռակոծությանն ի պատասխան՝ Իսրայելը հակահարվածով է սպառնում Իրանին:
Երեկ քարոզի ժամանակ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իսրայելի հրթիռակոծությունն օրինական էր, և «եթե պետք լինի», Իրանը կրկին դա կանի: