Հոկտեմբերի 7-ին Մոսկվայում ԱՊՀ գագաթնաժողով կկայանա. Պեսկով

Հոկտեմբերի 7-ին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը, Մոսկվայում ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստ կկայանա: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ «դա լիարժեք ձևաչափի հանդիպում է լինելու, որը բավական հագեցած օրակարգ կունենա»։

ԱՊՀ ղեկավարները, ըստ Կրեմլի խոսնակի, «Ռուսաստանի նախագահի մոտ կլինեն հոկտեմբերի 7-ի երեկոյան»։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031