Երրորդ նախագահի գործով արդարացնող վճիռ կայացրած դատավորին իշխանությունը չներեց․ Տիգրան Աբրահամյան

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով արդարացնող վճիռ կայացրած դատավորին իշխանությունը չներեց: Վերջինիս լիազորությունները «էական կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են»։ Այս մասին գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Տիգրան Աբրահամյանը։

Դատավոր Վահե Միսակյանի դեմ անորակ արշավ տարվեց հենց միայն այն պատճառով, որ վերջինս համարձակվել էր պրոցեսը տանել իրավական, այլ ոչ թե քաղաքական հանգուցալուծման ճանապարհով:

Անկախ նրանից, թե քաղաքական պատվերն ում է իջեցվում` ոստիկանին, քննիչին, դատախազին, դատավորին մեկ է` յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ իր որոշումը ծանր հետևանքներ է թողնելու ոչ միայն քաղաքական թիրախավորման տակ հայտնվածի, այլ նաև իր վրա:

Իսկ գործող իշխանությունը երբեք չի ներել ու չի ներելու բոլոր նրանց, ովքեր օրենքն ու բարոյականությունն առաջնահերթ են համարում:

Սրանով է պայմանավորված, որ քաղաքական իշխանությունը փորձում է մաքսիմալ իրեն շրջապատել ստրուկի հոգեբանությամբ, քծնող, կարծիք չունեցող, բարոյական ցածր արժեքային համակարգով կամակատարներով:

Իսկ ովքեր թեկուզ նվազագույն չափով սկզբունք կամ մասնագիտական պարտքի կարևորություն են ի ցույց դնում, նրանցից արագ ազատվում են:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930