Մինսկի և Բաքվի բարեկամությունն ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ․ Լուկաշենկո

«Բելառուսի ու Ադրբեջանի բարեկամությունն ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ», — այսօր Մինսկում, Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ Մինսկի և Բաքվի բարեկամությունը «միջազգային իրավունքի որևէ նորմ չի խախտում»։

«Չնայած միջազգային ասպարեզում առկա տարատեսակ վայրիվերումներին, Դուք ինչպես նաև իմ մերձավոր բարեկամ և եղբայր Իլհամ Ալիևը պետք է իմանաք՝ Բելառուսի և Ադրբեջանի հարաբերություններում փակ թեմաներ չկան», — դիմելով Ասադովին՝ հայտարարել է Լուկաշենկոն։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031