Առաջարկում եմ հարցազրույց՝ ուղիղ եթերում. Հանրային հեռուստաընկերության տնօրենը առաջարկը՝ Բագրատ Սրբազանին

Հանրահավաքի մասնակիցների մոտ դուրս է եկել Հանրային հեռուստաընկերության տնօրենը:

«Մենք պատրաստ ենք նույնիսկ այս ժամին հյուրընկալել Ձեզ կամ շարժման մասնակիցներից որևէ մեկին»,- ասաց նա:

«Մենք առաջարկում ենք գալ հարցազրույցի, որի ընթացքում նաև ուղերձը հնչի»,- ավելացրեց հեռուստաընկերության տնօրենը:

Նա նաեւ նշել է, որ չնայած ոչ աշխատանքային ժամ է, սակայն ինքը աշխատակիցներին խնդրել է մնալ, որ կարողանան կազմակերպել հարցազրույցը:

Շարժման մասնակիցներից Կարեն Բեքարյանը պատասխանելով առաջարկին ասել է, որ իրենք ուղերձի հնարավորություն են ցանկանում, չեն ցանկանում հարցազրույց տալ հեռուստաընկերության հաղորդավարներին:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031