«Ձեր թիմակիցը ԼՂ բնակիչներին զավեշտ է ասել, մի՛ ընդհատեք», «Դադարեցրե՛ք». բանավեճ՝ ԱԺ-ում

«Ես չէի կարող պարոն Մանուկյանի հնչեցրած մտքերի հետ չհամաձայնել, որ՝ այո, մեր հանրության մեջ, ցավոք, կան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների նկատմամբ որոշակի խտրական վերաբերմունքի և ատելության դրսևորումներ»:

Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Մասնավորապես՝ ինձ էս վերջերս շատ զայրացրեց պարոն Մանուկյանենց կուսակցության նախկին կոալիցիոն գործընկերներից մեկի՝ նախկին պատգամավորի գրառումը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի ու եղբայրների մասին, որոնք ուղղակի ունեն կոնկրետ քաղաքական հայացք:

Ես, իհարկե, հասկանում եմ, որ քաղաքական այդ ճամբարը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին ընկալել է միայն ու միայն պարզապես ինչ-որ… Պարոն Մանուկյան, մի ընդհատեք, ձեր կոալիցիոն նախկին գործընկերը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին անվանում է զավեշտ: Դա ատելության խոսքի տարածում է»,- նշեց Ալեքսանյանը՝ միաժամանակ փորձելով լռեցնել իրեն ընդհատել փորձող Գեղամ Մանուկյանին:

Նա շարունակելով ասաց, որ իր ասած կոնկրետ քաղաքական ճամբարը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ընկալել է և շարունակում է ընդունել որպես «քաղաքական թնդանոթի միս՝ մտածելով, որ այդ քաղաքացիներին ինչ-որ պահի պետք է շպրտի ոստիկանների վրա՝ հույս ունենալով ինչ-որ բանի հասնել»:

Այս խոսքերին դարձյալ հակադարձեց Մանուկյանը, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ նշեց, որ զգայուն թեմաներ են, և պետք չէ կրքեր բորբոքել, այլ հակառակը՝ լավ կլինի դադարեցնել բանավեճը:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031