ԵՄ-ն վերջապես պետք է ավելին անի Հայաստանի և Հարավային Կովկասի համար. Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթն իր X-ի միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո՝ շնորհակալություն հայտնելով Փաշինյանին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքում ցուցաբերած քաջության և վճռականության համար:

«Շնորհակալություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր քաջության և վճռականության համար։ Նա դեմ է ռուսական իմպերիալիզմին և Ադրբեջանի հետ քրտնաջան աշխատում է խաղաղության պայմանագրի վրա, որը կապահովի երկու երկրների տարածքային ամբողջականությունը», — իր գրառման մեջ նշել է Միխայել Ռոթը՝ հավելելով, որ ժողովրդավարությունն ու ազատությունն անվտանգության կարիք ունեն և Եվրոպական միությունը վերջապես պետք է ավելին անի Հայաստանի և Հարավային Կովկասի համար։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930