Թրամփի դեմ մահափորձի մեջ կասկածվողը սպառնացել է սպանել Պուտինին եւ Կիմ Չեն Ըն-ին

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի մեջ կասկածվող Ռայան Ուեսլի Ռութը սպառնացել է սպանել Ռուսաստանի և ԿԺԴՀ առաջնորդներ Վլադիմիր Պուտինին և Կիմ Չեն Ընին: Այս մասին երկուշաբթի հայտնել է The Wall Street Journal թերթը, որը զրուցել է ամերիկուհի Չելսի Ուոլշի հետ, ով 2022 թվականին մի քանի անգամ հանդիպել է Ռութի հետ Կիևում:

Ուոլշը, ով աշխատում է որպես բուժքույր և մեկուկես ամիս գտնվում Էր Ուկրաինայում, ասաց, որ իրեն լրջորեն անհանգստացրել են Ռութի կողմից բռնություն գործադրելու սպառնալիքները: Ինչպես հայտարարել է Ուոլշը, ամերիկացին ասել է, որ կցանկանար սպանել Պուտինին և Կիմ Չեն Ընին, ինչպես նաև հիշատակել Է Թրամփին և ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենին:

2022 թվականի հունիսին Ուոլշը վերադարձել է ԱՄՆ և իր անհանգստության մասին պատմել Է Վաշինգտոնից ոչ հեռու գտնվող Դալեսի անվան միջազգային օդանավակայանում մաքսային և սահմանապահ ծառայության աշխատակցին։ Նա կազմել է ավելի քան մեկ տասնյակ մարդկանց ցուցակ, որոնց գործողությունները իրեն վտանգավոր են թվացել: «Այս ցուցակում բոլորի մեջ Ռութը առաջին տեղում է», — ասել է Ուոլշը հրատարակությանը։ Նա նրա պահվածքը բնութագրեց որպես «գիշատիչ» և «հակասոցիալական»:

Պետդեպարտամենտը նաև ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ռութը կարող է վտանգավոր լինել հասարակության համար, զբաղվել մարդկանց առևտրով և ներգաղթի խարդախություններով, գրում է The Wall Street Journal-ը: ԿՀՎ նախկին աշխատակից Սառա Ադամսի խոսքով` Ուկրաինայում կամավորների շրջանում Ռութը հայտնի էր որպես «խաբեբա» և «հոգեկան»։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031