Բուդապեշտը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար

Հունգարիան պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։

Այս մասին իր էջում գրել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն՝ նշելով.

«Հունգարիան միշտ խաղաղության կողմնակիցն է եղել։ Կովկասի ժողովուրդը նույնպես խաղաղ կյանքի իրավունք ունի, դրա համար Բուդապեշտը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու համար»։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 10-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի ԱԳ և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930