Հունգարիայի արտաքին գործերի նախարարը ժամանեց Երևան

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ժամանեց Երևան։

Հունգարիայի ԱԳ նախարարի ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։ 

 Օդանավակայանում Հունգարիայի ԱԳ նախարարին դիմավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։

Հունգարիայի ԱԳ նախարարը «Երևանյան երկխոսություն» միջոցառման շրջանակներում կմասնակցի «Փոխկապվածության աշխարհաքաղաքականություն. մրցակցությունից համագործակցություն» խորագրով պանելային քննարկմանը։

Պետեր Սիյարտոն այցի շրջանակներում հանդիպում կունենա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ 

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031