Մինչ օրս ՀՀ-ում Արևմտյան Նեղոսի տենդով հիվանդացության քանի դեպք է գրանցվել

Մինչ օրս գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով 108 հիվանդացության դեպք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մենք բոլոր մարզերում իրականացնում ենք հակահամաճարակային տեղեկատվական աշխատանքներ: Ամեն շաբաթ հրապարակում ենք որոշակի ամփոփ տվյալներ, այս պահին գտնում ենք նվազման տեմպը բավարար չէ և առաջիկա մեկ ամսվա ընթացքում դեռ շարունակելու ենք ակտիվ պահել աշխատանքները, որ սեզոնին համընթաց ապահովենք դեպքերի նվազումը», — ասաց Ավանեսյանը:

Նախարարի խոսքով՝ իհարկե, թիվը մտահոգիչ է:

«Նախ երկար տարիներ ի վեր դեպքերի աշխուժացում առաջին անգամ է նկատվում տաբեր երկրներում, այդ թվում նաև Հայաստանում: Շատ կարևոր է, որ հենց սկզբի օրերից պատշաճ կերպով թեստավորումը և հիվանդության ախտանշանների բուժման մասով պրոտոկոլներն ադապտացվել և ներդրվել են: Մենք աշխատանքներ ենք տանում, որ թվերի աճ չունենանք, այլ հակառակը՝ նվազի», — նշեց նա:

Ինչ վերաբերում է երեկ տարածված տեղեկությանը, թե Արմավիրի մարզում ևս երեք դեպք է գրանցվել, Ավանեսյանն ասաց. «Երկու դեպքի մասին է խոսքը, ուրբաթ օրերին է մեր տեղեկատվությունը հրապարակվում, այլ դեպքերի վերաբերյալ կճշգրտվի, և վաղը նախարարությունը կտեղեկացնի»:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031