Երևանի մետրոպոլիտենն աշխատակիցներ է փնտրում. ովքեր և ինչպես կարող են դիմել

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերությունն աշխատանքի է հրավիրում կայարանային տնտեսության գնացքներ ընդունող-ուղարկող հերթապահների։

Այս մասին հայտնել են մետրոպոլիտենից՝ ներկայացնելով աշխատանքային պարտականությունները:

Գնացքն ընդունող-ուղարկող հերթապահն ապահովում է գնացքների անվտանգ ընդունել-ուղարկելը մետրոպոլիտենի կայարաններում։

Գնացքն ընդունող-ուղարկող հերթապահն իր աշխատանքները կազմակերպում է զբաղեցրած պաշտոնի աշխատանքային անձնագրի դրույթներով։

Պահանջվող որակավորում

Պարտադիր 12-ամյա կրթություն կամ տեխնիկական /բուհ, քոլեջ, ուսումնարան/։

Մինչ հիմնական աշխատանքի անցնելը նախատեսված է փորձաշրջան՝ տեսական եւ գործնական դասընթացներով։

Փորձաշրջանի ընթացքում աշխատողը վարձատրվում է։

Պատասխանատու լինելը եւ թիմում աշխատելու ունակությունը՝ ցանկալի է։

Հետաքրքրված անձանց խնդրում են ուղարկել ինքնակենսագրական (CV-ն) [email protected] էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել 060 460-101(9301) հեռախոսահամարին կամ մոտենալ Մարշալ Բաղրամյան պող., 78 շենք։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930