Կոստանյանը Սլովենիայի գործընկերոջն է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Սեպտեմբերի 3-ին Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի արտաքին ու եվրոպական հարցերի նախարարության պետքարտուղար Մարկո Շտուցինի հետ։

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստան-Սլովենիա հարաբերությունների դինամիկ զարգացման կապակցությամբ։ Կարևորվել է նաև ՀՀ-ԵՄ համապարփակ գործընկերության շրջանակներում համագործակցության ամրապնդումը և հետագա խորացումը։

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։ Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները։

Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար ոլորտում համագործակցությանը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930