Էրդողանը շնորհավորել է Ալիևին խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության հաղթանակի առթիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության՝ «Յենի Ազերբայջանի» հաղթանակի կապակցությամբ։

Ադրբեջանի նախագահի կայքի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցում Էրդողանն ասել է, որ ընտրություններն անցկացվել են ազատ և ժողովրդավարական մթնոլորտում։ Նրանք նաև մտքեր են փոխանակել դաշնակցային հարաբերությունների հեռանկարների շուրջ, նշված է հաղորդագրությունում։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության գնահատմամբ՝ սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում անցկացված խորհրդարանական վաղաժամկետ ընտրությունները չեն համապատասխանել ժողովրդավարական չափանիշներին։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031