Միգուցե այս նկարը սթափեցնող լինի տարատեսակ «ֆեստիվառների» և այլ «կառնավալների» ֆոնին. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը լուսանկար է հրապարակել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և կնոջ՝ նախօրեին օկուպացված Արցախի Հանարեպետության Դադիվանք այցից ու գրառում արել:

«Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն իր ներկայությամբ իսկ պղծել է մեր սրբի մասունքները, մեր նախնիների քաղաքակրթական ջանքի արգասիքը, մեր իշխանուհու՝ «ի թուրքաց պատերազմին» զոհված որդու հիշատակին կառուցած մեր տաճարը, Քարվաճառն ազատագրած մեր հերոսների հիշատակը, մեր պատիվն ու արժանապատվությունը։

Սրա նկարը երբեք չէի տեղադրի, բայց միգուցե սթափեցնող լինի տարատեսակ «ֆեստիվառների» և այլ «կառնավալների» ֆոնին»,- նշել է նա:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031