Հայտնի է ՀԱԷԿ-ի՝ էներգահամակարգից անջատվելու պատճառը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Էլեկտրաէներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարի հետևանքով ՀԱԷԿ-ը անջատվել էր համակարգից։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է տեղի ունեցածի պատճառը:

«Օգոստոսի 30-ին` ժամը 21։55-ի սահմաններում Հայկական ատոմակայանը վթարային կանգառի ռեժիմով անջատվել է էներգահամակարգից։

Կանգի պատճառ է հանդիսացել կայծակի հարվածը, որի հետևանքով կայանի անտանգության համակարգերը կայանը բերել են անվտանգ կանգառի ռեժիմի։

Անվտանգության համակարգերը գերզգայուն են և արձագանքում են ցանկացած իրավիճակի:

Տվյալ պահին անձնակազմը զբաղված է կայանի վերաթողարկման աշխատանքներով։

Սա ևս մեկ ապացույց է, որ վերջին տարիներին կատարված մեծածավալ արդիականացման աշխատանքները, այդ թվում անվտանգության համակարգերի վրա, եղել են արդյունավետ և տվել են ակնկալվող արդյունքը»,- հայտնել է նախարարությունը:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031