Կառավարության որոշմամբ կստեղծվեն Երերույք, Հին Խնձորեսկ, Բերդկունք ամրոց և Նորատուսի խաչքարեր պատմամշակութային արգելոցները

Կստեղծվեն «Երերույք», «Հին Խնձորեսկ», «Բերդկունք ամրոց» և «Նորատուսի խաչքարեր» պատմամշակութային արգելոցները։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ 2018թվականից առ այսօր ստեղծվել է 6 նոր պատմամշակութային արգելոց՝ «Բջնի» ամրոցը, Սմբատաբերդը, «Դաշտադեմ» ամրոցը», «Մայրաքաղաք Դվինը», «Աղձքը», «Արտաշատ մայրաքաղաքը»։

Նրա խոսքով՝ սա շարունակական ընթացք է ունենալու։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է դրանց վերականգնումն ու պահպանումը. «Պետբյուջեի միջոցներից մենք պատմամշակութային հուշարձաններին աննախադեպ բյուջետային ֆինանսավորում ենք իրականացրել, բայց այս հարցի շուրջ քննարկելիս մեր մտածողության շերտերի հետ ենք առնչվում։ Հուշարձանների մասին խոսելիս ասում ենք՝ ազգային արժեք է, պետական հարստություն է․ ճիշտ ենք ասում։ Մյուս կողմից հարց է ծագում՝ եթե դրանք պետական արժեք են, ինչու՞ եկամուտ չեն բերում պետությանը»։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս որոշումներով երեք զուգահեռ հարց է լուծվում, այդ թվում՝ հուշարձանների պահպանման համար լրացուցիչ միջոցներ գեներացնելու հնարավորության ստեղծումը. «Երկրորդը՝ այդ հուշաձանները բերեն լրացուցիչ եկամուտներ, և մենք ստեղծենք ենթակառուցվածք, որպեսզի ՀՀ քաղաքացիները հաղորդակցվելու հնարավորություն ունենան այդ հուշարձանների հետ։ Մեր խնդիրը՝ պահպանել, զարգացնել, և ապահովել մարդկանց հաղորդակցությունը այդ հուշարձանի հետ»:

Այդ համատեքստում ըստ վարչապետի նաև հարց է ծագում, թե այս դեպքում անունն ինչո՞ւ ենք դնում արգելոց, և՛ ասում ենք ժողովուրդ ջան եկեք և՛ ասում ենք արգելոց:

«Այսինքն ինչն ենք արգելում: Ես հանձնարարական եմ տվել, որ արգելոց բառը փոխարինենք մեկ այլ բառով: Այն ինը մարդկանց համար է, դա արգելոց չի»,- ասաց վարչապետը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30