Իսրայելն անխուսափելիորեն պատասխան կստանա Իրանից Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանության համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր իտալացի պաշտոնակից Անտոնիո Տայանիի հետ կայացած հեռախոսազրույցում։
«Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը Թեհրանում սիոնիստական վարչակարգի ահաբեկչական գործողությանը կլինի անխուսափելի, ճշգրիտ և հաշվարկված…. Ի տարբերություն սիոնիստական վարչակարգի՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ձգտում լարվածության սրման, թեև չի էլ վախենում դրանից», — մեջբերված է Արաղչիի խոսքն Իրանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։
Տայանին իր հերթին բոլոր կողմերին կոչ է արել ցուցաբերել զսպվածություն և մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում աճող անկայունության առնչությամբ։